ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ռիչարդ Գիրը վերջին 30 տարում առաջին անգամ կնկարահանվի հեռուստասերիալում

Ռիչարդ Գիրը վերջին 30 տարում առաջին անգամ կնկարահանվի հեռուստասերիալում
23.05.2018 | 23:54

68-ամյա Ռիչարդ Գիրը կնկարահանվի BBC-ի «Մայր, հայր, որդի» (MotherFatherSon) հեռուստասերիալում, որը բաղկացած կլինի 8 մասից, կնկարահանի Թոմ Ռոբ Սմիթը:
Ռիչարդ Գիրի հերոսն ամերիկացի մեդիամագնատ է, որն անցնում է կործանված ամուսնության հետևանքների միջով և փորձում օգնել Մեծ Բրիտանիայում բնակվող իր 30-ամյա որդուն, որը տառապում է ընկճախտից:

«Վերջին անգամ աշխատել եմ հեռուստանախագծի վրա 30 տարի առաջ: Այսպիսով՝ ինձ համար երջանկություն է տաղանդավոր մարդկանց հետ մասնակցել այս զարմանալի և արդիական 8-ժամանոց նախագծին»,- ասել է Գիրը: Նկարահանումները կսկսվեն այս ամառ Լոնդոնում և Իսպանիայի քաղաքներից մեկում:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ